Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մեքենաներից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գյումրեցի երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր:

Հոկտեմբերի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա և 29-ամյա երկու երիտասարդների, որոնք խոստովանել են, որ գարնանից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր, որոնց մի մասը 30-ամյա երիտասարդի տանն է:

Գյումրեցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին է հրավիրվել տուժողներից մեկը: Նա հաղորդում է տվել, որ օգոստոսի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մաքսատան տարածքում կայանված իր «Դոջ Չելենջեր» մակնիշի մեքենայի երկու լուսարձակները և թափարգելը՝ պատճառելով 2000 դոլարի նյութական վնաս:

Գողոնը մասամբ առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս