Բարսելոնայի հետաքննիչ դատարանի ղեկավարը կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային մեղադրանք է առաջադրել Լա լիգայի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի՝ կաշառք ստանալու գործով, հաղորդում է Marca-ն։
Ավելի վաղ այդ գործով մեղադրյալների թվում էին հայտնվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն ու Սանդրո Ռոսելը, ինչպես նաև Նեգրեյրայի որդին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ Նեգրեյրան 2001-2018 թվականների ընթացքում ընդհանուր 7.3 միլիոն եվրո է ստացել «Բարսելոնայից»: