Իսրայելը սուզանավերի խումբ է տեղակայել Միջերկրական ծովում՝ Իրանին և «Հըզբոլլահին» զսպելու համար: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Տեղեկատվության համաձայն՝ պաղեստինաիսրայելական պատերազմի առաջին իսկ օրվանից Իրանին ու «Հըզբոլլահին» զսպելու ջանքերի շրջանակում Միջերկրական ծովում տեղակայվել են ոչ միայն ամերիկյան ավիակիրներ, այլև 7-րդ սուզանավային նավատորմը։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն ի վիճակի է հարվածել Իսրայելին ոչ միայն ցամաքով և օդից, այլ նաև ծովում։ Իսլամական խմբավորումն ունի անօդաչու ստորջրյա մեքենաներ, որոնք ունակ են վնասել Թել Ավիվի ծովային հաղորդակցությունները։