Խոյ. Այսօր պետք չէ արկածներ փնտրել, առանց այն էլ օրը արկածներով լի է լինելու: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչը տեղի է ունենում ձեր շուրջը, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Դուք առիթ կունենաք հպարտանալ ձեր պրոֆեսիոնալ հաջողություններով:
Տարաձայնությունները մտերիմների հետ կծագեն բավական հաճախ, սակայն լուրջ բնույթ չեն կրի, դրանք դժվար չի լինի կատակի վերածել: Կհնչեն սիրո խոստովանություններ, որոնց լուրջ պետք չէ վերաբերվել:
Ցուլ. Այսօր զգույշ եղեք, քանզի եթե սխալվեք, դրանց մասին Ձեզ դեռ երկար կհիշեցնեն: Ձեզ ուշի ուշով հետևում են մարդիկ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հնարավոր է հաջողությունների հասնեք բանակցություններ վարելիս, սակայն կնքված պայմանագրի դրույթները կարող են հետագայում փոփոխվել:
Դժվար է լեզու գտնել մտերիմների հետ: Սիրած էկան էլ Ձեզանից կոնկրետ քայլերի է սպասում, որոնց Դուք դեռ պատրաստ չեք:
Երկվորյակներ. Օրը բավական ձանձրալի կլինի և չի արդարացնի ձեր սպասումները: Այսօր Ձեզ սպասում են մանր կենցաղային խնդիրներ, աննշան դժվարություններ և նույնքան աննշան ուրախություններ: Մի փորձեք նաև ինչ-որ կերպ փոխել իրավիճակը` չմտածված քայլերի պատճառով իրավիճակն ավելի կբարդացնեք:
Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեր վրա ճնշում գործադրել, չնայած դա ոչ ոքի չի հաջողվի: Առանձնանալու ցանկություն կառաջանա::
Խեցգետին. Այսօր չմտածված քայլեր անելու օր է: Ինքերդ էլ չեք կարողանա բացատրել, թե ինչու եք այս կամ այն քայլին դիմել: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին` ոչ միշտ է, որ դրանք ի սրտե են ասվում:
Օրվա առաջին կեսին դուք բռնկուն և ջղագրգիռ կլինեք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի` դուք կդառնաք ուրախ և կկարողանաք այդ ուրախությունը փոխանցել շրջապատին:
Առյուծ.Այսօր ձգտեք հարթել Ձեր խնդիրները, ավարտին ահսցնել անավարտ գործերը: Այսօր կարելի է կազմակերպել կարևոր հանդիպումներ, քանի որ դրանք հաջողությամբ կպսակվեն:
Անձնական կյանքում սպասվում են դրական փոփոխություններ, միայն թե զգույշ եղեք, և թեթևամիտ քայլեր մի արեք:
Կույս. Ինչ – որ նախագծի վրա աշխատելուց առաջ համոզվեք, որ Դուք լավատեղյակ եք այդ գործի հետ կապված բոլոր մանրամասներին: Վերջերս Ձեզ մոտ ծագող խնդիրների մեծ մասը հենց ձեռնարկվելիք գործերից անտեղյակ լինելու հետևանք է:
Դուք լիովին հասկանում եք Ձեզ սիրելի մարդկանց անգամ կես խոսքից: Անցյալից եկող տարաձայնությունները կարող են իրենց վերջնական լուծումը ստանալ:
Կշեռք. Այսօր Ձեր բոլոր ռիսկային գործերը հաջողությամբ կպսակվեն, նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնց հետ գործնական պայմանավորվածության հասնելն անհնարին էր թվում:
Այսօր Ձեր կյանքում հնարացոր է նոր սիրավեպ սկսեք:
Կարիճ. Այսօր ծանրաբեռնված եք լինելու ծանր,բայց օգտակար գործով: Ձեր գաղափարներն իրագործելու համար կստանք ղեկավարության աջակցությունը: Հնարավոր է սկսեք համագործակցություն նոր գործընկերների հետ:
Ընտանեկան հարաբերությունները պարզապես հրաշալի են, Դուք լեզու եք գտնում բոլորի հետ անխտիր:
Աղեղնավոր. Թե ինչպես կանցնի այսօրվա Ձեր օրը ` կախված է նրանից թե որքանով եք լավատեսորեն տրամադրված: Որքան լավատեսորեն տրամադրվեք, այնքան օրը հաջող կդասավորվի Ձեզ համար:
Միայնակ քայլելն ու զբոսանքը չեն խանգարի, հնարավոր է նոր ծանոթություն:
Այծեղջյուր. Այսօր կարծես գործընկերների հետ հարաբերություններ պարզելու և վիճելու օր լինի Ձեզ համար:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ծանոթությունների, զբոսանքների ու ընկերական հանդիպումների համար:
Ջրհոս. Այսօր ցանկալի կլինի, որպեսզի Դուք լուծեք Ձեզ և Ձեր մտերիմներին վաղուց տանջող խնդիրները. այսօր աստղերը բարյացկամորեն են տրամադրված Ձեր հանդեպ:
Փորձեք իրագործել Ձեր սեփական ստեղծագործական մտահղացումները:
Ձկներ. Այսօր հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ մտերիմների ու ընկերների հետ, կարող եք ունենալ կորուստներ:
Փորձեք առավել լավատեսորեն տրամադրվել, և զբաղվեք Ձեզ համար հաճելի գործով: