
Հոկտեմբերի 19-ին` ժամը 19:57-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ճանապարհամերձ հատվածով (մոտ 10 մ):
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: