
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայի հեռահար կարողությունների ներուժի հետագա ամրապնդումը։
«Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհակալություն հայտնեցի նրան՝ պաշտպանական մեր վերջին պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման համար»,- գրել է Զելենսկին Telegram-ում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պենի Պրիցկերին արդյունավետ այցի համար, որի ընթացքում արդյունավետ բանակցություններ են սկսվել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման ուղիների շուրջ։