ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլենի հետ կապված լույսի ու բարության զգացողություններ են. ինչպես են հիշում նրան ընկերներն ու հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկից դուրս գալիս են եղել: Դասախոսը նրանց ճանապարհելիս է եղել, աղջիկը վատ է զգացել իրեն և գիտակցությունը կորցրել: Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել և շտապ օգնություն կանչել, որն էլ շատ արագ եկել է և, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել․ գիտակցության չգալով աղջիկը մահացել է:

Էլենի մասին գեղեցիկ հիշողություններով կիսվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներից Անահիտ Մենեմշյանը.

«Էլենի մասին կուրսընկերներն ասում են՝ անթերի է, բարի, համեստ, բարեհամբույր ու շատ լուսավոր աղջիկ, միշտ գեղեցիկ, միշտ ժպտերես, միշտ չափի մեջ, դասի ընթացքին ուշադիր, պարտաճանաչ: Առաջին բանը, որ Էլենի հետ կապված զգում եմ, լույսի ու բարության զգացողողություններ են…»,- պատմում է տիկին Մենեմշյանը:

Լուսավոր աղջկա կերպարը հարազատ էր թե՛ ֆակուլտետի ներսում, թե՛ այդ պատերից դուրս:

Մանրամասները՝ ArmLur.am– տեսանյութում։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս