Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22։43-ին։
Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալներից։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: