«Հրապարակը» գրում է. «Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ինչ-որ պահի հրաժարվել է, այնուհանդերձ, գրել է դիմումը:
Ըստ մեր աղբյուրների` ԲՀԿ-ում համամասնական ցուցակի և կուսակցական «ինվենտարիզացիա» է իրականացվում, այնտեղ չեն բացառում, որ ֆորսմաժորային զարգացումների դեպքում Քոչարյանի հրապարակային մուտքը քաղաքականություն, ինչպես նաև գործարարների ելքը ԲՀԿ ԱԺ ֆրակցիայից հանգեցնեն անսպասելի վերադասավորությունների, «ուստի պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»:
Շարունակությունը «Հրապարակի»-ի այսօրվա համարում: