Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Ա.Պ.-ն և Ա.Ե.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ա.Ե.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: