2018 թվականին այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշետյանի երեխաները սովորում են մասնավոր դպրոցում, որը պատվաբեր չէ այս ոլորտի նախարարի համար։
Վերջերս էլ Հայաստանում կրթական համակարգը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնվել են քննարկումների էպիկենտրոնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նա կարծում է, որ իր երեխաների կրթության իրավունքը, անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել։
Անդրեասյանն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ դստեր Գերմանիայում սովորելու մասին։ Ստացվում է այնպես, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ընդունված տապալված նոր չափորոշիչներն այնքան գոհացնող չեն, որ սեփական երեխային նույնիսկ այդ համակարգում չի տեղավորում։
Նախկինում Արայիկ Հարությունյանը մեղադրում էր Արմեն Աշոտյանին, որ նրա երեխաները սովորում են «Այբ» կրթական համալիրում, որն էլ համարվում է մասնավոր դպրոց։
Իշխանականները նաև նույն պատճառով մեղադրում էին Մանե Թանդիլյանին՝ իր որդիներին արտասահմանում սովորելու ուղարկելու համար։
Այդ ինչպես է ստացվում, որ Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի երեխաների արտասահմանում սովորելը մեղք է, իսկ Ժաննա Անդրեասյանի երեխաների դեպքում դա նրանց իրավունքն է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Էմմա Միքայելյան