Ինչ են քննարկել Եվրախորհրդարանում. ադրբեջանցի պատգամավորի խայթիչ խոսքերը Ֆրանսիայի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում ասաց, որ Հայաստանը ցանկանում է մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն Ֆրանսիայի դիրքորոշումը ընդհանարպես դուր չէր եկել Ադրբեջանի պատգամավոր Ազեր Բադամովին:

Ադրբեջանի պատգամավորը նշեց, որ Ֆրանսիան փորձում է ձուկ որսալ անհանգիստ ջրերում. «Պաշտոնական Փարիզն ընտրել է Հայաստանի ռազմականացման ճանապարհը։ Երբ քննարկվում է Զանգեզուրի միջանցքի բացման հարցը, Ֆրանսիան հանդես է գալիս Զանգեզուրում հյուպատոսություն բացելու նախաձեռնությամբ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ֆրանսիան այսօր փաստացի 5 անգամ ավելի շատ է խոչընդոտում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը, քան Հայաստանը։ Բայց մենք հաղթողներ ենք։ Մենք կհասնենք խաղաղության, ինչպես հաղթել ենք պատերազմում»,- նշել է նա։

Պատգամավոր Ազեր Բադամովը վերջում հավելեց, որ Ադրբեջանի դեմ հայտարարությունները անիմաստ ընդունելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե եվրոպացիները արդար մոտենան հարցերին և խոսեին տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի մասին։

Ըստ իրենց՝ իրենք արդար են մոտեցել ցանկացած հարցի: Արդար մոտեցումը այն էր, որ մարդկանց բռնի տեղահանեցին իրենց բնակավայրերից ու տներից, և այդ ամենին կարողացան հասնել՝ կյանքից զրկելով անմեղ մարդկանց:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս