Նոր մանրամասներ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուքի դեպքից:

Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ և ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը նշելու: Այդ նույն ժամանակ ռեստորանում են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանի այլ բարեկամներ, ովքեր նշելուց են եղել Ս. Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը: Վիճաբանության պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ Էյներ Խաչատրյանի ընկերը ժամանակին «աչք է ունեցել» Խաչատրյանի քրոջ թոռան վրա: Երբ նրանք հանդիպել են, ինչ-որ խոսակցություն է սկսվել, որը քրոջ թոռան ընկերներից մեկի՝ Հայկի հետ վերաճել է լեզվակռվի, ապա վիճաբանության: Սակայն բանը ծեծկռտուքի չի հասել»:

Շարունակությունը՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:




Լրահոս