15 մլն 144 հազար դրամ՝ մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներ համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն 144 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներին:

Մասնավորապես՝ 10 մլն 96 հազար դրամ գումար կհատկացվի ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու գավիթի վրա զանգակատան տեղակայման աշխատանքների իրականացման համար: Ներկայում պետական բյուջեի միջոցներով իրականացվում են նաև եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Նախատեսվում է, որ վերականգնումից հետո կառույցը ծառայելու է ոչ միայն զբոսաշրջային-ճանաչողական նպատակով, այլև շահագործվելու է իր ֆունկցիոնալ բնույթին համապատասխան:

Մնացած գումարը կուղղվի Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի «Բերդկունք» ամրոցի և կից կառույցների ամրակայման, վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան (Սելիմի) նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներին:




Լրահոս