Հերթը Գագիկ Խաչատրյանին էլ հասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում ՊԵԿ նախագահի կողմից ընդամենը 7 որոշում է կայացվել ՀԴՄ կիրառողների գործունեության դադարեցման վերաբերյալ: Ընդհանուր հաշվով հարկային տեսուչների զոհ են դարձել 26 տնտեսվարողներ, որոնցից (ուշադրություն դարձրեք) 19-ը անհատ ձեռնարկատերեր են: Ասել է թե՝ այս որոշման արդյունքում հոգեվարք ապրող փոքր բիզնեսը, տվյալ դեպքում մանր կրպակները, 5 օրով փակվել են: Ուշագրավն այս իրավճակում, սակայն, այն է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանվել է նաև ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Նոր զովք» սուպերմարկետը: Բայց «Ժողովուրդ»-ը պաշտոնապես պարզեց, որ այս որոշման հաջորդ իսկ օրը Խաչատրյանի սուպերմարկետն աշխատեցնողները վճարել են 600.000 դրամ տուգանքը և Հանրապետության 71 հասցեում գտնվող սուպերմարկետը կրկին աշխատել է:

Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:




Լրահոս