
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Ցուցարարները հրկիզել են Իսրայելի դեսպանատան շենքը։
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ մի խումբ ցուցարարներ ջահերով մոտեցել են դիվանագիտական առաքելության շենքին, հետո դրանք նետել դեսպանատան ուղղությամբ։ Հրկիզման պահին առաքելության շենքում ոչ մի աշխատակից չի եղել։