
ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությանը սպասում է “կորուսյալ տասնամյակ”, եթե երկրները պատրաստակամություն չհայտնեն` խնդիրները միասնական լուծելու: Չինաստանում պաշտոնական այցով գտնվող Լագարդն ընդգծել է, որ Պեկինին չի հաջողվի խուսափել տնտեսական ցնցումներից , եթե եվրագոտին չհաղթահարի պարտքային ճգնաժամը ԵՄ մի շարք երկրներում:Նշենք, որ եվրոպական առաջնորդները հույս ունեն, որ Չինաստանը ներդրումներ կանի ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամում, մինչդեռ Պեկինն առայժմ չի շտապում: