
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 19-ին տղամարդը Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր 3,42 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: