Հանձնուքում առկա տաբատի գրպանից հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել քաղաքացի Ա.Գ.-ի կողմից կալանավորված անձ Ս.Գ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում հանձնուքում առկա տաբատի գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, թմրամիջոցին նմանվող մուգ դարչնագույն զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 0,9 գրամ:

Ա.Գ.-ն ձերբակալվել է քրեակատարողական ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:




Լրահոս