
Հարավային Սուդանում նավթի արդյունահանումը կրճատվել է մեկ քառորդով այն բանից հետո, երբ երկիրն անկախությունէ ձեռք բերել չորս ամիս առաջ: Հարավային Սուդանի իշխանությունները հայտարարում են, որ նավթի արդյունահանումը պայմանավորված է մասնագետների պակասով: Անկախության հռչակումից հետո այդ բնագավառի բոլոր մասնագետները տեղափոխվել են հարեւան Հյուսիսային Սուդան: Որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ անձրեւային եղանակը: Նշենք, որ նավթի վաճառքից ստացված եկամուտները կազմում են Հարավային Սուդանի բյուջեի 80 տոկոսը: