«Ժողովուրդ» թերթը գրում էՄարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու` Ղրիմի գերագույն խորհրդի որոշումից հետո Հայաստանում բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին գնահատել այդ գործընթացի հնարավոր ազդեցությունը Ղարաբաղի հարցի կարգավորման վրա` նկատի առնելով այն հանգամանքը, որ 1988թ. փետրվարի 20- ին ԼՂԻՄ Գերագույն խորհուրդը գրեթե նույն ընթացակարգով սկսեց Ադրբեջանից անկախացման գործընթացը: Ու թեև «ռեալ-պոլիտիկի» տեսանկյունից միանգամայն անշնորհակալ գործ է առկա հակամարտությունների դեպքում զուգահեռների անցկացումն ու նախադեպերը որպես փաստարկ ներկայացնելը, այդուհանդերձ` ակնհայտ է մեկ բան. Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները, այսպես թե այնպես, որոշակի ազդեցություն ունենալու են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վրա: Հենց թեկուզ այնքանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք գերտերությունները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Ղրիմի հարցով ներկայումս գտնվում են գերլարված հարաբերությունների մեջ:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: