
Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի ու Բայրամովի միջև։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արտաքին քաղաքական հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Կողմերը հստակեցրել են միմյանց մոտեցումները «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։