Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը, մեկ օրում 16,1 մլրդ դոլար է կորցրել, այս մասին են վկայում Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ինդեքսի տվյալները։
Ինչպես նշում է գործակալությունը, ձեռնարկատիրոջ կարողությունը նվազել է Մասկի կողմից հիմնադրված Tesla-ի 2023-ի երրորդ եռամսյակի ֆինանսական վատ արդյունքների ֆոնին: Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 9,3%-ով՝ ցածր շահույթի և վաճառքի պատճառով։
2023-ի ապրիլին կարգավորող մարմինների փաստաթղթերի համաձայն՝ Մասկին պատկանում է Tesla-ի բաժնետոմսերի մոտ 13%-ը: Նա նաև ունի մոտ 304 մլն բաժնետոմսերի օպցիոններ 2018-ի իր փոխհատուցման փաթեթից:
Գործակալության հաշվարկներով՝ Իլոն Մասկն այս տարի 72,60 մլրդ դոլար է վաստակել։
2022-ի հոկտեմբերի սկզբին Իլոն Մասկը կրկին գլխավորել էր ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց թոփ թոփ 400-ը, որը ամեն տարի կազմում է Forbes ամսագիրը։ Նրա կարողությունն այդ ժամանակ գնահատվում է 251 միլիարդ դոլար։
Իլոն Մասկը նախկինում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհում առաջին մարդն է, որը մեկ տարում ավելի քան $182 մլրդ է կորցրել։ 2021-ին Իլոն Մասկը դարձավ աշխարհում երկրորդ մարդը, ում կարողությունը հասել էր 200 միլիարդ դոլարի. առաջինը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն էր։