1848 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Մկրտիչ Փորթուգալյանը՝ գաղափարախոս եւ հայ ազատագրական շարժման ակնառու գործիչ։ Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականների» հիմնադիրներից, պոետ, հրապարակախոս։ Կողմնակից է եղել պարտիզանական շարժման։ Արեւմտյան Հայաստանում գործել է Վան քաղաքում:
-1879 թ. հոկտեմբերի 21-ին ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը: Շիկացման լամպը մի անոթ է, որի մեջ տեղավորվում է շիկացող մարմինը։ Փոքր հզորության լամպերում անոթից հեռացնում են օդը (վակուումային լամպ), մյուս լամպերը լցնում են իներտ գազով (երբեմն ավելացնելով հալոգեններ)՝ շիկացող մարմնի ջերմաստիճանի բարձրացման, այսինքն՝ լուսատացքի (լուսատվության) մեծացման համար:
-1960 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Իսրայել Հակոբկոխյանը՝ հայ ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող:
-1967 թ. հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի ունեցան ցույցեր՝ ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցում էր մոտ 7000 մարդ:
-1980 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Քիմ Քարդաշյանը՝ ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային դեմք, դերասանուհի:
-1985 թ. հոկտեմբերի 21-ին մահացել է Արշալույս Արշարունին՝ հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ, բանահյուսագետ, պրոֆեսոր (1929), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960):
-1520 թ. հոկտեմբերի 21-ին Ֆեռնան Մագելանը հայտնաբերեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուց, որն էլ կոչվեց իր անունով՝ Մագելանի նեղուց:
-1829 թ. հոկտեմբերի 21-ին Ջոզեֆ Էսփդինն արտոնագրում է փորթլանդ ցեմենտը:
-1863 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Սիպիլը (Զապէլ Խանճեան)՝ հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (մահ.՝ 1934 թ.):
-1902 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Կարո Հովնաթանյանը՝ հայ խորհրդային վիրաբույժ:
-1983 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Երվանդ Ենգիբարյանը՝ դերասան եւ ռեժիսոր: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում։ Նրա վերջին խաղացած դերը «Քայլ ձիով» ֆիլմում էր:
-1991 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի ոսկե և արծաթե մեդալակիր, այլ մրցաշարերի հաղթող։