Ամերիկացի դատավորը սպառնում է բանտարկել Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արթուր Էնգորոնը, ով նախագահում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խարդախության գործով դատավարությունը, սպառնացել է նախկին նախագահին կալանքի տակ վերցնել դատաիրավական ընթացակարգային հրամանը խախտելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Նյու Յորքում Դոնալդ Թրամփի՝ 250 միլիոն դոլար արժողությամբ խարդախության գործով դատավարությունը նախագահող դատավորն հարց է բարձրացրել նախկին նախագահի բանտարկության հնարավորության առթիվ, քանի որ Թրամփը չի կատարել հրամանը, որով պահանջվում էր ջնջել դատարանի աշխատակցին վերաբերող սոցցանցային նրա գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էնգորոնն ասել է, որ Թրամփը կեղծ և նվաստացուցիչ գրառում» է հրապարակել դատավորի աշխատակցի մասին սոցիալական ցանցերում:




Լրահոս