Քննչական կոմիտեն որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ նախաքննության ավարտ է հայտարարվել 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Մեխակի Գալեյանի քրեական գործով։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվկանի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել ևա պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ ՙՙՄարիխուանա՚՚ տեսակի թմրամիջոց:

Գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

Նշենք,որ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել էր. Ճանաչե՛նք՝ դատավոր Մասիս Մելքոնյանին Քաղաքական կալանավորումների առաջամարտիկը: Անհնազանդության ակցիաներով բերման ենթարկվածների կալանքի հարցը «քննող» և պարտադիր բավարարող:

Նա կալանավորել է Լևոն Քոչարյանին(խնամքին 3 անչափահաս):

Ոչ վաղ անցյալում եղել է ՔՊ դուստր ձեռնարկություն համարվող «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ: Նախագահը չի ստորագրել նրա նշանակման հրամանագիրը հենց այն հիմքով, որ քրեական վարույթով անցնող Մասիս Մելքոնյանը չի կարող դառնալ քրեական մասնագիտացմամբ դատավոր:
Նրան դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում է այն բանում, որ լինելով իր փաստաբանը, Մասիս Մելքոնյանը յուրացրել է իր գումարները։

Քնար Մանուկյան




Լրահոս