Որ դատավորն է քննելու Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահի հափշտակության գործը. ով է նրա հետ դատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ նախաքնության ավարտ է հայտարրվել «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի հափշտակության գործով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան եւ գործը մահագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի Մելանյա էդուարդի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականին ընտրվելով «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ, պաշտոնավարելով ու ստանձնելով կազմակերպության կանոնադրությամբ ընթացիկ գործունեության կառավարման, հրամաններ, հրահանգներ արձակելու, կատարման համար պարտադիր ցուցումներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, տարեկան ծախսերի նախահաշիվը հաստատելու, կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցները միանձնյա տնօրինելու և կառավարելու, կազմակերպության անունից գործարքներ կնքելու լիազորություններով՝ 2020 թվականի հունվարի 30-ին Մելանյա Ստեփանյանը կազմակերպության անունից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրա Հարությունյանի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919 Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 692-Ն որոշմամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 240 Ա/1 հրամանի «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է 13.007.200 ՀՀ դրամ գումար: 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասը ՀՀ կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվելուց հետո, Մելանյա Ստեփանյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, այդ միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13.007.200 (տասներեք միլիոն յոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարից 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն այն մասին, թե իբր 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 01-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/25 հասցեում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկներ՝ Մարինե Արմենի Ասոյանի, Սլավիկ Աամվելի Հայրապետյանի, Միքայել Տիգրանի Աալազարյանի և նրանց մարզիչների՝ Արմեն Ասոյանի, Սամվել Հայրապետյանի և Սոֆիկ Հարությունյանի համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման վրա, մինչդեռ այդ ուսումնամարզական հավաքը չի կայացել, և նշված ուսումնամարզական հավաքի համար նախատեսված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրեն՝ որպես «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ վստահված 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամից 600.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հաշվեհամարին որպես սահադաշտի վարձակալության վճար, իսկ հավաքի մարզիկների և վերջիններիս մարզիչների սնունդի համար նախատեսված 450.000 ՀՀ դրամ գումարից 75.000 ՀՀ դրամ գումարը հատկացրել է իրեն՝ որպես հավաքի մարզիչ, իսկ մնացած գումարից 75.ՕՕՕ-ական դրամներն առձեռն հանձնել է Սոֆիկ Հարությունյանին, Արմեն Ասոյանին, Մարինե Ասոյանին, Իզաբելա Դավթյանին, Ռուբինա Սիմոնյանին, որպիսի պայմաններում ապօրինի և անհատույց, վատնման եղանակով հափշտակել է՝ պետությանը պատճառելով 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամի վնաս: Այսինքն, Մելանյա էդուարդի Ստեփանյանին մեղսագրվում են հանցավոր արարքներ՝ նախատեսված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, ինչպես նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին:

Բացի այդ, Մելանյա Ստեփանյանը, 2012 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբերի 22-ը հանդիսանալով «Գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ, պաշտոնավարելով ու ստանձնելով կազմակերպության կանոնադրությամբ ընթացիկ գործունեության կառավարման, հրամաններ, հրահանգներ արձակելու, կատարման համար պարտադիր ցուցումներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, տարեկան ծախսերի նախահաշիվը հաստատելու, կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցները միանձնյա տնօրինելու և կառավարելու, կազմակերպության անունից գործարքներ կնքելու լիազորություններով, մենասահորդների մարզիչներ՝ իր որդի էմիլ Դանիելյանի և Արմեն Ասոյանի կողմից՝ Կանադայում մշտապես բնակվող և Կանադայի «Այս ակադեմիա Մոնրեալ Առենա Գանդբոյս»-ում մարզիչներ Մարի֊Ֆրանս Դուբրոյի, Պատրիս Լոզոնի և Ռոմեյն Հեգենոյերի գլխավորությամբ մարզվող գեղասահորդներ Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգի մարզումային գործընթացին անմիջականորեն չմասնակցելու, վերջիններիս’ 2017 թվականից ի վեր ՀՀ-ում չգտնվելու, ինչպես նաև վերջիններիս մասնակցությամբ կայացված միջազգային մրցաշարերի ժամանակ էմիլ Դանիելյանի և Արմեն Ասոյանի’ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և էմիլ Դանիե[յանի’ գեղասահքի հավաքական թիմի գլխավոր մարզիչ չհանդիսանալու պայմաններում, Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգի գրանցած լավագույն արդյունքի համար անվանական թոշակ հատկացնելու համար, ստանալով էմիլ Դանիելյանի և Արմեն Ասոյանի համաձայնությունը, 04.12.2020 թվականին և 26.10.2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող’ էմիլ Դանիելյանի և Արմեն Ասոյանի տվյալները’ որպես հիշյալ գեղասահորդների մարզիչներ, մասնավորապես՝ էմիլ Դանիելյանը ներկայացվել է անվանական թոշակի’ որպես գեղասահորդներ Թինա Կարապետյան, Սիմոն Պռոուքս֊Սենեկալ զույգի անձնական մարզիչ և նրանց կողմից 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու ձեռքբերման համար վերջինիս հատկացվել է անվանական թոշակ’ 2021 թվականի հունվարի 01-ից’ 1 տարի ժամկետով’ մինչև 2022 թվականի հունվարի 01-ը’ ընդհանուր 630.000 ՀՀ դրամ, այնուհետև 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին Թինա Կարապետյան, Սիմոն Պռոուքս- Սենեկալ զույգի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար էմիլ Դանիելյանին որպես գեղասահքի հավաքականի գւխավոր մարզիչ և նույն ձեռքբերման համար որպես անձնական մարզիչ’ 2022 թվականի հունվարի 01-ից մինչ 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ հատկացվել է ընդհանուր 5.250.000 ՀՀ դրամ:

2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին գեղասահորդներ Թինա Կարապետյան, Սիմոն Պռոուքս֊Սենեկալ զույգի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Ասոյանին 2022 թվականի հունվարի 01-ից մինչ 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ հատկացվել է ամսական 280.000 ՀՀ դրամ գումարը, ընդհանուր 3.360.000 ՀՀ դրամ, որը փոխանցվել է Արմեն Ասոյանի անձնական հաշվեհամարին, որից հետո վերջինս 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ամսվա համար իրեն հատկացված 280.000- ական դրամներից 180.ՕՕՕ-ական ՀՀ դրամ գումարները փոխանցել է Մելանյա Ստեփանյանի Կոնվերսբանկի բանկային հաշվեհամարին :

Այսպիսով՝ Մելանյա Ստեփանյանը պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10.290.000 ՀՀ դրամ, որից 5.880.000 ՀՀ դրամը՝ իր որդու էմիլ Դանիելյանի օժանդակությամբ, իսկ 3.360.000 ՀՀ դրամը՝ մարզիչ Արմեն Ասոյանի օժանդակությամբ:

Էմիլ Ժիրայրի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է «Գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մելանյա էդուարդի Ստեփանյանին, պետությունից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելուն:

Այսպես. Մելանյա Ստեփանյանը, 2012 թվականին ընտրվելով «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ, պաշտոնավարելով ու ստանձնելով կազմակերպության կանոնադրությամբ ընթացիկ գործունեության կառավարման, հրամաններ, հրահանգներ արձակելու, կատարման համար պարտադիր ցուցումներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, տարեկան ծախսերի նախահաշիվը հաստատելու, կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցները միանձնյա տնօրինելու և կառավարելու, կազմակերպության անունից գործարքներ կնքելու լիազորություններով, Գեղասահքի ֆեդերացիայի անդամներ հանդիսացող, մենասահորդների մարզիչներ՝ իր որդու էմիլ Դանիելյանի և Արմեն Ասոյանի կողմից՝ Կանադայում մշտապես բնակվող և Կանադայի «Այս ակադեմիա Մոնրեալ Առենա Գանդբոյս»-ում մարզիչներ Մարի-Ֆրանս Դոտրոյի, Պատրիս Լոզոնի և Ռոմեյն Հեգենոյերի գլխավորությամբ մարզվող գեղասահորդներ Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգի մարզումային գործընթացին անմիջականորեն չմասնակցելու, վերջիններիս՝ 2017 թվականից ի վեր ՀՀ-ում չգտնվելու, ինչպես նաև վերջիններիս մասնակցությամբ կայացված միջազգային մրցաշարերի ժամանակ էմիլ Դանիելյանի և Արմեն Ասոյանի՝ ՀՀ-ի տարածքում գտնվելու և էմիլ Դանիելյանի գեղասահքի հավաքական թիմի գլխավոր մարզիչ չհանդիսանալու պայմաններում, Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգի գրանցած լավագույն արդյունքի համար անվանական թոշակ հատկացնելու համար, էմիլ Դանիելյանի համաձայնությամբ 04.12.2020 թվականին և 26.10.2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող էմիլ Դանիեքյանի և Արմեն Ասոյանի տվյալները՝ որպես հիշյալ գեղասահորդների մարզիչներ, մասնավորապես՝ էմիլ Դանիելյանը ներկայացվել է անվանական թոշակի՝ որպես գեղասահորդներ Թինա Կարապետյան, Սիմոն Պռոուքս-Սենեկալ զույգի անձնական մւսրզիչ և նրանց կողմից 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու ձեռքբերման համար վերջինիս հատկացվել է անվանական թոշակ՝ 2021 թվականի հունվարի 01-ից՝ 1 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականի հունվարի 01-ը՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամ, այնուհետև 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին Թինա Կարապետյան, Սիմոն Պռոուքս- Սենեկալ զույգի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար էմիլ Դանիելյանին որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման համար որպես անձնական մարզիչ՝ 2022 թվականի հունվարի 01-ից մինչ 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ հատկացվել է ընդհանուր 5.250.000 ՀՀ դրամ, որը փոխանցվել է էմիլ Դանիելյանի անձնական հաշվեհամարին՝ իր համաձայնությամբ նշված գումարները ստանալով օժանդակել է Մելանյա Ստեփանյանին խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի 5.880.000 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Ք. Մ.




Լրահոս