Խորհրդարանը հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 24-ից, կմեկնարկի իր աշխատանքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ այդ երկուշաբթի՝ ժամը 17:00-ին, ՔՊ-ն խմբակցության նիստ կհրավիրի, որպեսզի որոշեն՝ թե որ նախագծին ինչպե՞ս են քվեարկելու:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկվելու է նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի հարցը:
ArmLur.am-ը գրել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:
Քրիստինա Մուշեղյան