«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ անցակետը նախատեսվում է բացել այսօր առավոտյան ժամը 10-ին, հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Գազայի և Եգիպտոսի միջև Ռաֆահ սահմանային անցակետը կբացվի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ դիվանագետները նշել են, որ չգիտեն, թե որքան ժամանակ սահմանը բաց կմնա օտարերկրյա քաղաքացիների համար Գազայի հատվածից հեռանալու համար։ Դեսպանատունը նաև նախազգուշացրել է, որ ամերիկացիները, ովքեր փորձում են մեկնել Եգիպտոս, «պետք է սպասեն պոտենցիալ քաոսային պայմանների անցման երկու կողմերում»:
Օֆելյա Հովհաննիսյան