ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.03.2019թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Շիրակի զինկոմիսարիատում, ապա հասնելով զորակոչային տարիքի, պարտավոր լինելով ներկայանալ Գյումրիի զինկոմիսարիատ՝ չի ներկայացել և ՀՀ օրենսդրությքամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից:Armlur.am-ը պարբերաբար հրապարակում է,թե իրխվապահները մեկը մյոպսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում բանակում ծառայել չցանկացողներին ։
Տիգրան Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով ավագ հետախույզի զինվորական հատուկ մասնագիտություն, հանդիսանալով պահեստազորում հաշվառված զինապարատ ՀՀ քաղաքացի, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության և զորահավաքային զորակոչի ժամանակ՝ 44-օրյա պատերզամի ընթացքում, 26.10.2020 թվականին հրաժարվել է իր անվամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված և իրեն հասցեագրված ծանուցագիրը ստանալուց՝ դրանով իսկ խուսափելով զորահավաքային զորակոչից:
Կարեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թ ապրիլի 12-ին կցագրվել է ՀՀ ՊՆ Շիրակի զինկոմիսարիատում, ապա հասնելով զորակոչային տարիքի, պարտավոր լինելով ներկայանալ Գյումրիի զինկոմիսարիատ՝ չի ներկայացել և ՀՀ օրենսդրությքամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից:
Քնար Մանուկյան