ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:
«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, վերջ դնել խաղաղ բնակիչների, բնակելի տների և հիվանդանոցների վրա հարձակումներին», – հայտարարել Է Գուտերեշը: