Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների թիվը հասել է 210-ի, նրանց ընտանիքներն արդեն տեղեկացված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի ամենօրյա ամփոփագրում։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ պաղեստինա-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելցի զոհված զինծառայողների թիվը հասել է 307-ի: