Կառավարութունը 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին: «Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ. սննդի, հյուրանոցի, հյուրատան կամ որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստի, որը դրամական չէ, այլ ավելի շատ կենցաղային ամենաառաջին անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար»։ Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:
Նրա խոսքով, նախարարությունը առաջին օրվանից համակարգում է մարզպետարանների, համայնքների, վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուների աշխատանքը, որն առաջին հերթին ուղղված է բռնի տեղահանված հայրենակիցների կեցության խնդիրները լուծելուն ու նաև, կեցության հետ զուգահեռ, նրանց կենցաղային և ամենօրյա խնդիրներին որոշակի պատշաճության լուծումներ տալուն:
Տերտերյանը տեղեկացրեց, թե վերջին երեք-չորս օրվա ընթացքում քանի մարդ է հյուրանոցները և հյուրատները թողել և տեղափոխվել իրենց ընտրությամբ բնակության այլ վայրեր: