Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված 15 388 երեխա ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթվա ընթացքում 15 388 երեխա արդեն իսկ ընդգրկվել է հանրակրթական դպրոցներում: Այդ մասին նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:

Ըստ այդմ՝ հանրակրթական դպրոցներում ընդգրկվածների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

Սյունիքում՝ 585,

Վայոց ձորում՝ 324,

Գեղարքունիքում՝ 737,

Արարատում՝ 2085,

Կոտայքում՝ 2873,

Արագածոտնում՝ 720,

Արմավիրում՝ 1298,

Շիրակում՝ 629,

Լոռիում՝ 905,

Տավուշում՝ 477,

Երևանում՝ 4791:




Լրահոս