Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանային կարգավորումները կարող են էական դեր խաղալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:

Նրա խոսքով՝ նման մեխանիզմները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ տարածաշրջաններում հակամարտությունների պատմական համատեքստը, արմատական պատճառներն ու բարդությունները և առաջարկել երկխոսության և միջնորդության ավելի մասնավորեցված գործիքներ:

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից՝ հակամարտությունը հարկադիր միջոցներով լուծելու համար: Նա նաև հիշեցրել է Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Լաչինի միջանցքի շրջափակման մասին։




Լրահոս