
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել։
Բացի ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակից, Էրդողանը և Զելենսկին բարձրացրել են Մերձավոր Արևելքում հակամարտության, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի հարցերը։
Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Ստամբուլը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ Իսրայելի և Գազայի հատվածի հետ կապված հակամարտությունը դադարեցնելու համար։