
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Սիփան Քարամյանը իր վարած Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով Երանոս բնակավայրի «Սարի խաչ» կոչվող տարածք ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևկելեի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ս. Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: