
Այսօր Ուրկաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում ժամը 13.00 – ին մամլո ասուլիս կտա և հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրել են Յանուկովիչին մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը: Ասուլիսը կանցկացվի «Վերտոլէքսպո» կենտրոնի «Ամետիստ» սրահում:
Սրահ մուտք գործելու հնարավորություն կունենան համապատասխան փաստաթուղթ ներկայացրած լրագրողները ՝ անվտանգությունն ապահովելու համար համապատասխան զննում անցնելուց հետո միայն: