
Ռուսական մարդասիրական առաքելությունը Երևանում Ռուսական տան հետ միասին Շիրակի մարզ է ուղարկել 234 տուփ մարդասիրական օգնություն՝ Արցախից բռնահանված ընտանիքների համար, հայտնում են Երևանի Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ և անձնական խնամքի միջոցներ: Փոխանցվել են նաև տաք վերմակներ։