Իսրայելն այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Սիրիայի Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելն այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Սիրիայի Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին: Այդ հարվածների հետևանքով զոհվել է մայրաքաղաքի օդանավակայանի մեկ աշխատակից, ևս մեկը վիրավորվել է։

Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը ՝ հղում անելով զինվորական աղբյուրին:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքներից։




Լրահոս