Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 38 շենքի հարևանությամբ, տրոլեյբուսի հոսանքալարերը պոկվել, վնասել են էլեկտրալարերն ու կախվել ճանապարհով մեկ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: Չեն վնասվել նաև տվյալ հատվածով անցնող տրանսպորտային միջոցներ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական գործին: