«Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս օգնություն են տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում «Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս են տարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը: Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Իրենց տները ստիպված լքած այս ընտանիքները այսօր մեր աջակցության կարիքն ունեն։ Վարդենիսի համայնքապետարանի հետ քննարկել ենք արցախցիների կարիքները և օգնություն բերել նրանց։ Հուսով ենք, որ այն կօգնի մի փոքր կարգավորել նրանց կենցաղը և կնպաստի նոր վայրում ինտեգրվելուն», – նշել է Երևանի «Մոսկվայի տան» կրթամշակութային և հումանիտար նախագծերի ղեկավար Լիա Խաչատրյանը։




Լրահոս