Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի իշխանություններին ՝ մշտական բնակության իրավունք ստանալու համար: Այս մասին ИТАР-ТАСС -ի լրատվականին տեղեկացրեց նախկինում Խադարկովսկուն պատկանող «Կրեաֆակտորի» ընկերության ներկայացուցիչը ՝ Վերներ Շապպին:
Շապպին տեղեկացրեց, որ Խոդորկովսկին սիրում է Շվեյցարիան, և այնտեղ ուզում է մշտական բնակություն հաստատել: Վերջինս հրաժարվեց մանրամասնել, թե Խոդորկովսկին Շվեյցարիայում հատկապես որտեղ է հաստատվելու: :Ըստ տեղական ԶԼՄ – երի Խոդորկովսկին հաստատվել է Մոնտրե քաղաքում, որտեղ իր ընտանիքն է ապրում:
Շապպին վտսհացրել է նաև, որ Խոդորկովսկին Շվեյցարիայի քաղաքացիություն չի ուզում ստանալ. Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունում տեղեկացրին, որ Խոդորկովսկու դիմումը կքննվի ընդհանուր կարգով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19 -ին Պուտինը հայտարարեց, որ Խոդորկովսկին դիմել է իրեն համաներման խնդրանքով: Դեկտեմբերի 20 -ին Պուտինը ստորագրել է համաներման հրամանը, և նույն օրը Խոդորկովսկին ազատ է արձակվել:
«ՅՈՒԿՈՍ»-ի ղեկավարը բանտում անցկացրել10 տարի և 2014 թվականի օգոստոսին պիտի ազատ արձակվեր: