
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախո սազրույց է ունեցել և քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Գազայի հատվածի իրադարձությունները: Բանակցություններին հաջորդող հայտարարությունը շուտով կհրապարակվի»,- նշված է հայտարարության մեջ։