Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վաղը՝ հոկտեմբերի 24-ին, այցելել Իսրայել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատում իր աղբյուրին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։
Եվ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի առաջնորդն ու Նիդեռլանդների վարչապետը երկուշաբթի և երեքշաբթի այցելելու են Իսրայել, որտեղ հանդիպումներ են ունենալու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։