
Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին անրադարձել է «3+3» ձևաչափով հանդիպմանը:
«3+3 նախաձեռնության արտգործնախարարների թեհրանյան հանդիպումը Իրանի հարևանության քաղաքականության շարունակությունն ու ամբողջացումն է: Ռեգիոնալիզմը և տարբեր նպատակներով ձևավորված տարածաշրջանային մեխանիզմները նոր աշխարհակարգի հատկանիշներն են:
Ուղերձը՝ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունն արգելված է»,-«X»-ի իրմիկրոբլոգում գրել է նա: