«Քաղաքացիական պայմանագիր»-ը այսօր՝ ժամը 17.00-ին, խմբակցության նիստ կանի:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քննարկվելու են բացառապես վաղը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգի հետ կապված հարցեր:
ՔՊ-ականները կորոշեն՝ թե որ նախագծին ինչպե՞ս են քվերակելու, ի՞նչ ելույթներ են ունենալու:
ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի ամենաաղմկարահույց հարցը թերևս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի հարցն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄՊՀ անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:
Քրիստինա Մուշեղյան