Բորելը հայտարարել է Գազայում մարդասիրական դադարի անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայում տեղի ունեցած մարտերում պետք է մարդասիրական դադար լինի՝ առաջնահերթությունը տարածաշրջանին օգնություն հասցնելն է։ Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ Հեռարձակումն իրականացնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

«Գազայում պետք է հումանիտար դադար լինի: Հումանիտար դադարը կքննարկվի այսօր: Անհրաժեշտ է, որ մարդասիրական օգնությունը հասցվի տարածաշրջան և բաշխվի:Համասի հարվածները Իսրայելին պետք է դադարեցնեն, պատանդները պետք է ազատ արձակվեն:Սրանք դեէսկալացիայի առաջին քայլերն են», – ասել է Բորելը։

«Առաջին օրը 20 բեռնատարի թույլատրվեց մուտք գործել Եգիպտոսից: Բայց նորմալ ժամանակներում, առանց պատերազմի, օրական 100 բեռնատար էր հասնում Գազա, ուստի պարզ է, որ 20-ը քիչ է։ Կարևոր է՝ ավելի շատ օգնություն տրամադրելը, վառելիք է պահանջում էլեկտրակայանների և աղազերծման համակարգերի գործարկման համար, առանց որոնց նույնիսկ հիվանդանոցները չեն կարող գործել» ,- հավելեց Բորելը:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս