ArmLur.am-ը այսօր հյուրընկալել է Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի տնօրեն, հոգեբան Լիլիթ Խաչատրյանին, ում հետ զրուցել ենք շատ կարևոր և նուրբ թեմայի շուրջ: Խոսքը Արցախից տեղահանված երեխանների մասին է, քանի որ տեղահանման ճանապարհը գուցե մեկն էր և նույնը բոլորի համար, բայց ամեն մի ընտանիք, ամեն մի երեխա յուրովի է անցնելու տեղահանումը հոգեբանական հաղթահարելու ճանապարհը:
Հոգեբանի հետ փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում այս երեխանները և ինչպիսին պետք է լինի յուրաքանչյուրիս մոտեցումը կապված նման հարցերի շուրջ:
«Հենց այս խնդրի հետ կապված մոտ 60 ուսուցիչ ինձ մոտ վերապատրաստում է անցել և մի դեպք պատմեմ, որ երեխան դասի չէր գնացել և նախապես իր մայրիկին խնդրել էր, ուսուցչին փոխանցել, որ ինքը դասի չի գնում, որ իր բարբառը չմոռանա»,- պատմում է հոգեբանը:
Մանրամասնները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան