
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում մանդատը։ Նա արդեն համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ։ ArmLur.am-ի հետ զրույցում Չարչյանը հաստատեց այս տեղեկությունը, սակայն չցանկացավ խոսել պատճառների մասին։
«Առաջիկայում հայտարաություն կտարածեմ, կխոսեմ, հիմա ժամանակ չունեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ հունվար ամսին էր գրել, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն առաջիկայում վայր կդնի պատգամավորական մանդատը, որպեսզի չկալանավորվի:
Քրիստինա Մուշեղյան